Ֆրանսիան Հայաստանի համար 1 մլն եվրո է հատկացրել Պարենի համաշխարհային ծրագրին
Արտաքին ՔաղաքականՖրանսիան Հայաստանի համար 1 մլն եվրո է հատկացրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Ծ X-ի միկրոբլոգում։
«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին», - ասվում է հրապարակման մեջ։