Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ․ ադրբեջանցի փաստաբան
ԻրավունքԱրցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել է, թե ինքը, իբր, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ Արայիկ Հարությունյանին «պաշտպանելու համար», հայտնում են արբեջանական լրատվամիջոցները։
«Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ։ Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել»,-հայտնել է ադրբեջանցի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ապօրինի քրեական գործ էր հարուցել դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել։