Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Հասարակություն«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում են, որ օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակիցը փրկել է ուղևորի կյանքը:
«Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի ժամանակին ցուցաբերած պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը:
Օդանավակայանի անձնակազմը միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականություններն ու արագ արձագանքել ցանկացած իրավիճակի»,-ասվում է հայտարարության մեջ: