Աբովյան համայնքի ղեկավարը հայ մամուլի օրվա կապակցությամբ ընդունել է «Կոտայք Թի Վի» մարզային հեռուստաընկերության ներկայացուցիչներին
ՀասարակությունԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը հոկտեմբերի 16-ին, հայ մամուլի օրվա կապակցությամբ ընդունել է «Կոտայք Թի Վի» մարզային հեռուստաընկերության ներկայացուցիչներին և շնորհավորել նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ:
Համայնքի ղեկավարը ստեղծված բարդ իրավիճակում շեշտել է լրատվամիջոցների ծանրաբեռնված աշխատանքի կարևորությունը, որն արժանի է բոլորիս գնահատանքին: Միևնույն ժամանակ առանձնահատուկ կարևորել է «Կոտայք Թի Վի»-ի ճշտապահ աշխատանքն ու տարիների արդյունավետ գործունեությունը մեր համայնքում:
Ներկաները շնորհակալություն են հայտնել իրենց աշխատանքը գնահատելու և կարևորելու համար, իսկ «Կոտայք Թի Վի» մարզային հեռուստաընկերության տնօրեն Սեդա Ավետիսյանը համագործակցության, Աբովյան համայնքում իրականացվող խոսուն և տեսանելի ծրագրերի, ինչպես նաև բաց և թափանցիկ աշխատելաոճի համար համայնքի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր: