Դադարեցված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան
ՀասարակությունՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը գրեթե ամբողջությամբ իրականացված է, այսօրվանից դադարեցված է նրանց անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից:
«Այսուհանդերձ, բռնի տեղահանված և մինչ այժմ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են մոտենալ համայնքապետարաններ, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), նրանց տվյալները ևս կհավաքագրվեն, կուղարկվեն ուսումնասիրության և համապատասխանության դեպքում կմուտքագրվեն տվյալների էլեկտրոնային շտեմարան»,- ասված է Կառավարության Ֆեյսբուքի էջում: