«Տելեպուզիկներ»–ից հայտնի «արևը» շուտով մայրիկ կդառնա (լուսանկարներ)
ԼուսանկարներԺամանակն ուղղակի թռչում է։ 1990-ականների և 2000-ականների մանուկ դերասաններն արդեն վաղուց մեծացել են՝ դառնալով ինքնաբավ տղամարդիկ և կանայք, որոնցից շատերն ունեն իրենց ընտանիքները:
1997-ին թողարկվեց «Տելեպուզիկներ» անիմացիոն սերիալը, որը երեխաներն ուղղակի պաշտում էին: Սերիալի կադրերում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր նորածնի դեմքով արև. այս դերը խաղացել է փոքրիկ Ջեսիկա Սմիթը:
Ինը ամսական աղջկան նկարահանելը տեւել է ընդամենը 20 րոպե․ երեխան պետք է ընդամենը ժպտար ու ծիծաղեր։ Այն ժամանակ իր աշխատանքի համար Ջեսիկային մի տուփ խաղալիք էին նվիրել։ Այժմ աղջիկը 27 տարեկան է և հրաժարվում է նկարահանվել թոք-շոուներում։
Օրերս միսս Սմիթը սոցիալական ցանցերում կիսվել է ուրախալի լուրով․ նա պատրաստվում է մայրանալ։ Աղջկա դուստրը ծնվելու է հաջորդ տարվա հունվարին: Ջեսիկան կատակում է, որ երբ մեծանա, անպայման իր փոքրիկին ցույց կտա «Տելեպուզիկները»: