ՀՀ 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ չեն ժամանել Թել Ավիվի օդանավակայան և չեն եկել Հայաստան. ԱԳ փոխնախարար
ՀայաստանԹել Ավիվից Երեւան կազմակերպված թռիչքով պետք է Հայաստան ժամաներ ՀՀ քաղաքացիներ, հայեր եւ նրանց ընտանիքի անդամներ, որոնցից 70-ը՝ երեխաներ։ Այս պահին ժամանել են 191-ը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Մեր 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ երեւի անձնական պատճառներով չեն ժամանել օդանավակայան, հետեւապես չեն տեղափոխվել Հայաստան: Մենք հետեւում ենք իրավիճակին եւ հարկ եղած դեպքում նմանատիպ նոր որոշումներ կկայացվեն:
Թռիչքն ամբողջությամբ անվճար էր, ՀՀ կառավարությունը հոգացել է բոլոր ծախսերը»,-ասաց նա: