Կարևոր է, որ Հայաստանի գործընկերները չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի երկկողմ օրակարգն առաջ մղել. Վահան Կոստանյան
Արտաքին ՔաղաքականԵնթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը Գրանադայում հոկտեմբերի 5-ին առանց Ալիևի մասնակցության հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության վերաբերյալ, նշել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ընդգծել, որ այդ հայտարարությունը Հայաստանը համարում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղենիշ: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է:
Շարունակելով հայ-ադրբեջանական բանակցությունների թեման ու մոսկովյան հարթակում հանդիպելու հնարավորությունը, Կոստանյանը նշել է. «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել»: Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, կարևոր է, որ «Հայաստանի գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի երկկողմ օրակարգն առաջ մղել»: