Գյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 

Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

Քաղաքական

Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:

Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար:

Այս խնդիրը լուծելուն խոչընդոտող մարտահրավերները բազում են: Արցախահայության հնարավոր «հոգնածությունը», Հայաստանի գործող վարչախմբի կողմից տարաբնույթ բարիերները, արտաքին ուժերի մոտ Արցախի հայության՝ միայն հումանիտար խնդիրները լուծելու տենդենցը. այս շարքը կարելի է շարունակել: Բայց տեսանելի և հնարավոր դժվարությունները միայն ընդգծում են այն փաստը, որ հայ ժողովրդի կենսական շահերից է բխում Արցախի խնդրի քաղաքական հնչեղությունն օրակարգում պահելը:

Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է: Մարդկությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ տեղահանվել են ժողովուրդներ: Բազմաթիվ են նաև վտարանդի իշխանությունների գոյության օրինակները: Սակայն ինձ հայտնի չէ նախադեպ, երբ սեփական տարածքից միաժամանակ զրկվի բնակչությունը, իշխանությունը, պետական մեխանիզմները, օրենքները և պետականության այլ ատրիբուտներ և գործոններ:

Ուստի պահանջվող լուծումները պահանջելու են ոչ միայն ռեսուրսներ, կամք, կազմակերպվածություն, այլև «կրեատիվություն», ոչ ստանդարտ քայլերի գնալու ճկունություն և ռիսկ:

Հնարավոր համալիր ռազմավարական փաթեթի մի շարք քայլեր տեսանելի են արդեն հիմա: Բերեմ մի քանի օրինակ:

  1. Հարկ է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը:
  2. Արցախահայերն առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթի կարիք կունենան՝ բացի ՀՀ անձնագրերից:
  3. Պետք է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը:
  4. Արցախի Հանրապետության գործող ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթը:
  5. Կարիք կա ստեղծելու Արցախի խորհրդարանի հետագա գոյության իրավական մեխանիզմները:
  6. «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը պետք է դառնա համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը:

Անշուշտ, սրանք ընդամենը մի քանի դրվագներ են հիմնախնդիրների այն փնջից, որ պետք է լուծվի՝ ելնելով հայկական շահերից: Հայաստանում իշխանափոխությունից հետո շատ ավելի հեշտ կլինի այս նախագծի իրականացումը և առաջխաղացումը՝ երկրում ազգային օրակարգով շարժվող առաջնորդության առկայությամբ: Բայց այդքան սպասել հնարավոր չէ, քանզի առաջնային մի շարք քայլեր պետք է կատարել հնարավորինս շուտ՝ չկորցնելով ժամանակ, հավատ և էներգիա:

Առանձին կարևորագույն հարց է նաև Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հարվածի տակ չդնելու և հավելյալ ռիսկերի չենթարկելու հրամայականը:

Ակնհայտ է, որ նման ամբիցիոզ ազգային նախագիծը կյանքի կոչելու համար նախապայման է արցախահայության այս պահի առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: Կրկնեմ, որ մենք չունենք ոչ մի իրավունք՝ կորցնելու նման մարդկային, ազգային և քաղաքական ներուժ ունեցող մարդկանց:

Ցավոք, քրեակատարողական հիմնարկի մենախցում ի վիճակի չեմ միայնակ լիարժեք լուծումներ առաջարկել այս ուղղությամբ: Սա պահանջելու է բազմաֆունկցիոնալ մտավոր ներուժի գործարկում: Ուստի շնորհակալ կլինեմ այս ուղղությամբ հանրային, մասնագիտական քննարկումների և բյուրեղացած նախագծի համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչԳյուղացին պատրա՞ստ է ԵՄ շուկայի դաժան կանոններին. Միքայելյանի մեկնաբանությունը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանըՊեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասինԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և ԲայդենինԻրանը սպառնացել է պատժել ԱՄՆ-ին. Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ (տեսանյութ)JPost. Հեգսեթը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարած այցըՄերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի
Ամենադիտված