Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
ՀասարակությունՀոկտեմբերի 17-ին՝ ժամը 13։57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս․ Կ․-ին (ծնված 1962 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից (մոտ 4 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։