«Նման միջադեպ չէր կարող արձանագրվել»․ Արայիկ Հարությունյանը հերքում է Անաիս Սարդարյանին․ «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ»–ը գրում է․ «Այսօր մենք հրապարակում ունեինք, որտեղ սերիալներից հանդիսատեսին հայտնի դերասանուհի Անաիս Սարդարյանը պատմել էր, թե ինչպես են օգնում արցախցիներին, ինչ խնդիրներ ունեն։ Նա պատմել էր նաեւ, որ կամավորականների եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել։
Հրապարակումից մի քանի ժամ անց կառավարության էլեկտրոնային փոստից ստանում ենք նամակ` «Հերքում» վերնագրի ներքո, որտեղ գրված է.
«Hraparak.am կայքում 17.10.2023 թ. ժամը 14։45-ին հրապարակված՝ «Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը» բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հատնում ենք, որ հոդվածում հրապարակված «տեղեկատվությունը» հերյուրանք է, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշված վայրում չի եղել, ուստի նման միջադեպ չէր կարող արձանագրվել»»:
Կայքը նշում է, որ հրապարակումից հետո դերասանուհին կապվել է լրագրողի հետ եւ խնդրել է հեռացնել նյութը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։