Հադիդների ընտանիքը բողոքել է Իսրայելում պատերազմի պատճառով ստացած սպառնալիքներից
ԺամանցՀադիդների ընտանիքը բողոքել է իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից՝ ՀԱՄԱՍ-իսրայել հակամարտությունում Պաղեստինին աջակցելու պատճառով: Այս մասին հայտնում է TMZ-ն։
Ձեռնարկատեր Մուհամեդ Հադիդը, նրա կինը՝ Յոլանդան և նրանց մոդել երեխաներ Ջիջի, Բելլա և Անվար Հադիդները պարբերաբար հաղորդագրություններ են ստանում, որոնք ստիպում են նրանց անհանգստանալ իրենց կյանքի համար։ Ընտանիքի տվյալների արտահոսքից հետո նրանց սպառնում են էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով և SMS-ներով:
Ինսայդերի խոսքով՝ ընտանիքի բոլոր անդամները փոխել են իրենց հեռախոսահամարները, և Մուհամեդ Հադիդը ցանկանում է բողոք ներկայացնել ՀԴԲ։
Հայտնի է, որ Իսրայել ՀԱՄԱՍ-ի ներխուժումից և իսրայելական պատասխանից հետո Ջիջի Հադիդը գրառում է կատարել՝ ի պաշտպանություն Պաղեստինի՝ դատապարտելով բռնությունները։