Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ հղի է եղել Ջասթին Թիմբերլեյքից
ԺամանցԵրգչուհի Բրիթնի Սփիրսը իր նոր՝ «Կինն իմ մեջ» հուշագրությունում խոստովանել է, որ հղի է եղել իր նախկին ընկերոջ՝ Ջասթին Թիմբերլեյքից և դիմել է հղիության արհեստական ընդհատման։ Երգչուհու հուշերից մի հատված հրապարակել է People-ը։
Սփիրսի խոսքով՝ 2000 թվականի վերջին հղիությունը 19-ամյա աստղի համար անակնկալ էր, բայց ոչ ողբերգություն։
«Ես Ջասթինին շատ էի սիրում։ Ես ուզում էի, որ մի օր մենք ընտանիք կազմեինք: Պարզապես դա տեղի ունեցավ ավելի վաղ, քան ես սպասում էի: Ջասթինին դուր չեկան հղիության մասին լուրերը, նա ասաց, որ մենք պատրաստ չենք երեխային, որ շատ փոքր ենք»,- հիշել է երգչուհին։
Այժմ Սփիրսը չգիտի, թե արդյոք որոշումը ճիշտ էր:
«Եթե ամեն ինչ մենակ որոշեի, աբորտ չէի անի։ Բայց Ջասթինն այնքան վստահ էր, որ չէր ուզում հայր լինել»,- գրել է նա։
Հայտնի է, որ 42-ամյա Թիմբերլեյքը տեղյակ է եղել, թե ինչի մասին է ցանկանում գրել Բրիթնին գրքի թողարկումից առաջ։
Թիմբերլեյքը և Սփիրսը հանդիպել են 1999-2002 թվականներին: