Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ուկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում են Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների Ֆրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». Կոնջորյան Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել 

«Ժողովուրդ». Արցախցի պաշտոնյաներն ինչ-որ բանի են սպասում. ինչու նիստ չեն նախաձեռնում

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո Արցախի կառավարության անդամները եւ պատգամավորները տեղափոխվել են Հայաստան: Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, իր գործառույթներն իրականացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Արցախի պատգամավորներն էլ իրենց հերթին են տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ունենում, առանց որեւէ իրական արդյունքի: Տպավորություն է, սակայն, որ արցախցի պաշտոնյաները եւ պատգամավորները ինչ-որ բանի են սպասում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է բարձրաձայնել, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է արտահերթ նիստ հրավիրեն եւ բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը եւ պետությունը լուծարելու որոշումը չեղարկեն, որպեսզի միջազգային երաշխիքների պայմաններում հնարավոր լինի ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանն է պատգամավորներին զսպում, որպեսզի նման բան չնախաձեռնեն, մինչեւ ինքը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ու համաձայնեցնի իրենց քայլերը: Փաշինյանն էլ չի հանդիպում, քանի որ խուսափում է բարկացնել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչու պատգամավորները արտահերթ նիստ չեն հրավիրում, որպեսզի ինքնորոշման հարց բարձրացնեն:

Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ դեռ անվտանգային մի շարք հարցեր կան, որոնք պետք վերլուծեն, ինչից հետո նոր իրենց անելիքները կորոշեն. «Հիմա որոշակի խնդիրներ կան, շատ փակ թեմաներ կան, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին. մինչեւ այդ փակ թեմաները չքննարկվեն, չենք կարող քայլ անել: Մենք չպետք է վտանգենք ժողովրդի կյանքը: Իրավիճակը բազմակողմանի վերլուծելուց հետո միանշանակ կլինի համապատասխան հայտարարություն, հանրությունը տեղյակ կլինի մեր քայլերից: Այս պահին դեռ որոշակի թեմաներ կան, որոնք պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկել. շտապողականությունը լավ չէ»:

Արդյոք Սամվել Շահրամանյանը որեւէ կերպ խոչընդոտո՞ւմ է նրանց այս հարցում. հարցին պատգամավորը պատասխանեց. «Կոնկրետ Սամվել Շահրամանյանը չի կարող ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ. ինքն ԱԺ-ի վրա որեւէ լիազորություն չունի, ընդհակառակը, ԱԺ-ն ունի լծակներ»: Ի դեպ, ուշագրավ է, որ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանը տարօրինակ լռություն է պահում: Մինչ փորձագիտական շրջանակները, ընդդիմադիրները պնդում են, որ նրա ստորագրած փաստաթուղթը իրավական որեւէ ուժ չունի, քանի որ ճնշման տակ է ստորագրվել, Շահրամանյանը խուսափում է խոսել ու պարզաբանում տալ՝ ի վերջո ինչ է ստորագրել: Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Արցախի պատգամավորները՝ որպես քաղաքական բարձրագույն մարմնի ներկայացուցիչներ, պատրաստվում են հայտարարել, որ իրենք եւս Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն առոչինչ են համարում, քանի որ այն պարտադրանքի ներքո է ստորագրված:

«Ես իմ հանրային խոսքում հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով, հետեւաբար որեւէ պաշտոնյայի կամքից երկրի՝ գոյություն ունենալը կամ չունենալը չի կարող կախված լինել: Ինչպես գիտենք, պետության երեք սյուները՝ գործադիր, օրենսդիր եւ դատական, իրարից անկախ են, եւ յուրաքանչյուրի գործառույթները հնարավոր է հակակշռել»,- ասաց Հովհաննիսյանը:

Թե ինչ կնախաձեռնեն Արցախի պատգամավորները եւ վտարանդի կառավարությունը, կտեսնենք առաջիկայում, բայց մի բան հստակ է՝ ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ հապաղելը միայն վնասելու է քայլերի արդյունավետությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել էԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներից
Ամենադիտված