Հարյուր հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել նախագահի դեմ ցույցի
Վերջին լուրեր
Արգենտինայում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի նախագահ Քրիսթինա Ֆերնանդեսի վարած քաղաքականության դեմ։ Ցույցերը անց են կացվում Արգենտինայի բոլոր խոշոր քաղաքներում. հաղորդում է Reuters-ը։ Միայն Բուենոս Այրեսի փողոցներում հավաքվել է մոտ 700 հազար արգենտինացի։ Ցուցարարները մեղադրում են իշխանություններին բռնազավթողական քաղաքականության մեջ, ինչպես նաև այն հարցում, որ իշխանությունն օգտագործում է չափազանց ագրեսիվ մեթոդներ իր նպատակներին հասնելու համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆերնանդեսը հաղթել էր նախագահական ընտրություններին, սակայն նրա վարկանիշը լուրջ անկում է ապրել վերջին տարվա ընթացքում։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում առ այն, որ կառավարությունը փաստացիորեն արգելել է Արգենտինայում դոլարի առքը և սահմանափակել ներմուծումը, ինչն ուժեղացրել է տնտեսական ճգնաժամը և սղաճը երկրում։
Բացի այդ, ցուցարարները գտնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում հանցավորության աճող մակարդակի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)