Կուսակցական վերելակով վերև սլանալու ընթացքի խաբուսիկ զգացողութունները
Վերջին լուրեր
Արտակ Աղբալյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մարդ հեղինակություն, հարգանք, սեր ու համակրանք վաստակում է սկսած դպրոցից, ընկերական շրջապատում, բակում, թաղում, ուսանողական տարիններին, հետագայում նաև աշխատանքում:
Ցավալի է, որ որոշները կարծում են թե պաշտոնի բերումով ստեղծված կեղծ ընկերությունը և նրանց կողմից հնչեցված գովերգանքները կամ կուսակցական վերելակով վերև սլանալու ընթացքում վերելակում ողջագուրվելով ու «քաբաբ»-ի ու «խաշի» -ի սեղանին կենացների ընթացքում հաճոյախոսությունները բնութագրում են իրեն որպես մարդու:
Այնպես որ հարգելիններս պաշտոնը մի ծառայեցրեք ձեզ, այլ դուք ծառայեք , հանուն անունի, իսկական արժեքների, գաղափարախոսության ու իսկական ընկերության: Եվ ցանկացած աշխատանքի առաջարկ ստանալուց առաջ մի պահ մտածեք , միթե ես կարող եմ.
Ակամայից հիշեցի մի անկդոտ սովետական դարաշրջանի...
Մի գյուղում կոլխոզի նախագահ նշանակելու հարց է լինում, երկար փնտրտուքից հետո մի հովվի հարցնում են.
Բիձա կարող ես արդյոք նախագահ աշխատել.
պատասխան- ինչու չեմ կարող, վախենում եք ՎԻԼԻՍ-ից ընկնեմ.»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)