Ընտրությունները նորից լացեցրել են Օբամային (տեսանյութ)
Վերջին լուրեր
Բարաք Օբամայի նախընտրական շտաբի աշխատակիցները համացանցում տեղադրել են 5-րոպեանոց տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ի վերընտրված նախագահը, արտասանելով կարճ ճառ, լաց է լինում արդեն երկրորդ անգամ վերջին մի քանի օրվա ընթացքում. հաղորդում է Associated Press-ը։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահը ելույթ է ունեցել իր նախընտրական շտաբի՝ Չիկագոյում տեղակայված գլխավոր գրասենյակում։ Նա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակին նվիրված կարճ ճառ է արտասանել։ Օբաման շնորհակալություն է հայտնել իր շտաբի աշխատակիցներին իրականացված աշխատանքի համար և համոզմունք է հայտնել առ այն, որ բոլոր այս մարդիկ իրենց կյանքի ընթացքում «զարմանալի բաների կհասնեն»։ «Այն, ինչ դուք արել եք, վկայում է այն մասին, որ ճիշտ ճանապարհի վրա եմ։ Ես հպարտանում եմ դրանով։ Ես իսկապես հպարտանում եմ ձեզանով»,-ասել է նախագահը, և այս խոսքերն արտասանելիս չի կարողացել զսպել հուզմունքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)