Երկու ընկերություններ դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին
Վերջին լուրեր
Շինարարական երկու ընկերություններ դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին:
«Գյումրի քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող երկու ընկերություն հայցով դիմել է դատարան, սակայն, արդեն երկուսի հետ էլ ձեռք է բերվել հաշտության համաձայնություն, և այն կհաստատվի դատարանում: Այլևս դատական գործընթաց չի գնա», Lurer.com-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Ըստ Զոհրապ Եգանյանի՝ դրանք «Դանիկո» և «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ներն են, որոնք Գյումրի քաղաքում ասֆալտապատման և ճանապարհների շինարարության աշխատանքներ են իրականացրել և դատարանում հայց էին ներկայացրել կատարված շինաշխատանքների դիմաց պարտքերը վճարելու պահանջով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)