Ֆաբիո Կոենտրաուն 80-օրյա ընդմիջումից հետո խաղադաշտ կվերադառնա
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, ով խաղադաշտ դուրս չի եկել 80 օր, մարզումներ է անցկացնում ընդհանուր խմբի հետ:
Վերջին անգամ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 23-ին՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության ժամանակ, որից հետո Կոենտրաուն 4 խաղ բաց է թողել որակազրկման պատճառով, 5 խաղ՝ Մոուրինիուի որոշմամբ, և ևս 6-ը՝ վնասվածքի պատճառով:
Կոենտրաուի վերադարձը խաղադաշտ հնարավոր է Վալենսիայիում կայանալիք «Լևանտեի» հետ խաղի ժամանակ. տեղեկացնում է AS-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)