ՕԵԿ-ը կոնսուլտացիաներին մասնակցելու հրավեր չի ստացել. Հովհաննես Մարգարյան
Վերջին լուրեր
Մինչ այս պահը որևէ քաղաքական ուժի կողմից կոնսուլտացիաներին մասնակցելու հրավեր ՕԵԿ-ը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, որ իրենք նման գործընթացներին հարգանքով են վերաբերում:
«2005-ին փորձ արվեց ավելացնել խորհրդարանի լիազորությունները, ինչը հաջողվեց, քանի որ ժողովուրդը կողմ քվեարկեց այդ սահմանադրական փոփոխություններին: Մենք կողմ ենք եղել համամասնական ընտրակարգին, ինչը պետք է տեղի ունենա աստիճանաբար, և ՀՀ-ը պետք է պատրաստ լինի այդ անցմանը։ Ժամանակ է պետք, որ անցում կատարվի դեպի խորհրդարանական կառավարում, հասարակությանը պետք է նախապատրաստել այդպիսի փոփոխությունների»,-ասաց ՕԵԿ պատգամավորը, նշելով, որ դա երկարատև գործընթաց է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)