London Chess Classic. Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Նակամուրան
Վերջին լուրեր
London Chess Classic մրցաշարի վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանը ներկայացնող օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն առաջին տուրում իր ուժերը կչափի տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ. տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Առաջին տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը.
Լևոն Արոնյան – Հիկարու Նակամուր
Լյուկ Մաքշեյն – Մագնուս Կարլսեն
Վլադիմիր Կրամնիկ – Յուդիտ Պոլգար
Գվեյն Ջոնս – Մայքլ Ադամսը
Նշենք, որ մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին և կավարտվի դեկտեմբերի 10-ին: Վիճակահանության ամբողջական արդյունքները կարող եք տեսնել այստեղ:
Նշենք, որ Վիշվանաթան Անանդը նույնպես մասնակցում է մրցաշարին, սակայն բաց կթողնի առաջին տուրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)