Թբիլիսիի քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին
Վերջին լուրեր
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային արգելել են ուրբաթ օրը ներկա գտնվել Վրաստանի կառավարության նիստին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուգուլավան նիստերի դահլիճից դուրս գալուց հետո. հայտնում է Newsgeorgia-ն:
Քաղաքապետի խոսքերով՝ նա մտադիր է պարզաբանումներ մտցնել սոցիալական նախագծերի ֆինանսավորման հարցում եղած խնդիրների մեջ, սակայն նրան ասել են, թե այդ հարցն արդեն ներառված է օրակարգի մեջ, և նրան խնդրել են հեռանալ դահլիճից:
Վարչապետ Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը հոկտեմբերի 31-ին լուծարել էր Վանո Մերաբիշվիլիի կառավարության սահմանած 3 ցուցումները, որոնցով սոցիալական խնդիրների ծրագրերի համար Թբիլիսիի քաղաքապետարանին լրացուցիչ ֆինանսավորում էր հատկացվում 21.95 մլն լարիի չափով (13.2 մլն դոլար):
Ինչպես նշում է Թբիլիսիի քաղաքապետը, այդ որոշումը չեղյալ հայտարարելուց հետո անվճար բժշկական ապահովագրությունից զրկվելու է 90 հազար մարդ, առանց սոցիալական արտոնությունների են մնալու 40 հազար ընտանիք, որոնց թվում՝ 4 հազար բազմանդամ ընտանիք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)