Թուրքիայի հայերն աջակցում են քուրդ բանտարկյալներին
Վերջին լուրեր
Ստամբուլի հայերն իրենց աջակցությունն են հայտնել թուրքական բանտերում գտնվող քուրդ կալանավորներին, որոնք արդեն 59-րդ օրն է, ինչ հացադուլ են հայտարարել:
«Ակօս» թերթի խմբագրատան մոտ հավաքված ակցիայի մասնակից հայերը հանդես են գալիս «Եղբայրություն, Ազատություն, Հավասարություն» լոզունգներով: Հայ ցուցարարները նաև վանկարկում են «Լուծում, ոչ թե մահ», «Մայրենի լեզուն օգտագործելու մեր իրավունքն անքակտելի է» կոչերը. փոխանցում է Bianet.org-ը:
Ցուցարարների տարածած հայտարարության մեջ նշված է, որ դատարանում մայրենի լեզվով հանդես գալու և պաշտպանվելու իրավունքը յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Դրանում նրանք իրենց աջակցությունն են հայտնում քուրդ բանտարկյալներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)