Սիրիական ընդդիմությունը քննարկում է նոր ղեկավարության ստեղծման հարցը
Վերջին լուրեր
Սիրիական ընդդիմության նոր միասնական ղեկավարության ստեղծման մասին համաձայնությունը կարող է ստորագրվել արդեն այսօր, այս մասին հայտնել են ապստամբների ներկայացուցիչները Դոխայում կայացած քննարկումների ընթացքում. հաղորդում է BBC-ն։
Րիյադ Սեիֆի կողմից առաջարկված, այսպես կոչված, «Սիրիական ազգային նախաձեռնությունը» պետք է համախմբի ընդդիմադիր ուժերը Սիրիայի ներսում և նրա սահմաններից դուրս։ Սիրիական ընդդիմության նոր ղեկավար մարմինը, ըստ Սեիֆի գաղափարի, պետք է կազմված լինի 60 պատվիրակից։ Դոխայի հանդիպումն անցնում է Արաբական երկրների լիգայի հովանու ներքո «Սիրիայի ընկերներ» միջազգային խմբի ներկայացուցիչների ներկայությամբ, որը բաղկացած է արևմտյան երկրներից։ Քննարկումների հիմնական խնդիրը հենց Սիրիայի ներսում միասնական վստահության ստեղծումը, որը «Սիրիայի ընկերներ» խմբի կողմից կճանաչվի սիրիացիների միակ օրինական ներկայացուցիչ։ Մինչ այժմ ապստամբների խոշորագույն և առավել ազդեցիկ խմբավորում էր Սիրիայի ազգային խորհուրդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)