Հայ ծանրամարտիկները նվաճեցին ևս երկու արծաթ
Վերջին լուրեր
Իսրայելում շարունակվում է ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը: Մրցումների հերթական օրը Հայաստանի հավաքականի հաշվին կրկին մեդալներ գրանցվեցին: 77 կգ քաշայինների պայքարում Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 կգ /149 կգ + 184 կգ/ արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալ:
Առաջինը ճանաչվեց ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը 338 կգ /155 կգ + 183 կգ /: Բրոնզե մեդալը բաժին հասավ մոլդովացի Դմիտրի Կապտարին 328 կգ /145 կգ + 183 կգ /:
Մեր ծանրորդներից երկրորդ արծաթը նվաճեց Աղասի Աղասյանը /85 կգ/: Նա պոկեց 155 կգ, հրեց 195 կգ և երկամարտի 350 կգ-ով կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին:
Հայաստանի ևս երեք պատվիրակներ կելնեն ասպարեզ և կպայքարեն առաջնությունում խաղարկվող մեդալների համար, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)