Տաջիկստանում ֆուտբոլիստները ծեծի են ենթարկել մրցավարին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Դուշամբեի «Էներգետիկ» ակումբի ֆուտբոլիստները ծեծի են ենթարկել Տաջիկստանի առաջնության շրջանակներում «Իստարավշան» ակումբի հետ հանդիպման գլխավոր մրցավարին. տեղեկացնում է Tաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մրցավարի գործողություններից դժգոհ ֆուտբոլիստները սկսել են վիճել մրցավարի հետ, այնուհետև հարձակվել են նրա վրա: Միջադեպի արդյունքում խաղը 81-րդ րոպեին դադարեցվել է, երբ հաշիվը եղել է 1:1:
Մոտակա ժամանակներս տեղի կունենա կարգապահական կոմիտեի նիստը, որտեղ առանձնացված կարգով կքննարկվի այս միջադեպը:
Նշենք, որ «Էներգետիկի» ֆուտբոլիստների դժգոհության պատճառը մրցավարի կողմից ակումբի երկու ֆուտբոլիստների հեռացումն է եղել


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)