«Ինտերն» արգելել է Սնեյդերին գրառումներ անել Twitter-ում
Վերջին լուրեր
Միլանի «Ինտերի» ղեկավարությունն արգելել է կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին գրառումներ անել Twitter-ում. այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի կինը`Իոլանտե Կաբաուն։
«Ամուսինս այլևս չի կարող գրառումներ անել Twitter-ում: Դա ակումբի որոշումն է: Նրան ասել են, որ նա իր էջում չի կարող նույնիսկ աջակցել և գովել ակումբին, ինչը բավականին տարօրինակ է: Սակայն ես համոզված եմ, որ Ուեսլին «Ինտերի» հետ շատ հաղթանակներ կտոնի»,-ֆուտբոլիստի կնոջ խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սնեյդերը, հնարավոր է, լքի ակումբը ձմեռային տրանսֆերի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)