Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում 

Տնտեսվարողները վախեցա՞ծ են կառավարությունից

Վերջին լուրեր

Երեկ կառավարության նիստի ժամանակ սննդի անվտանգության պետական վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց պանրի ոլորտում արված ուսումնասիրությունները:

Ստուգումները կատարվել են թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է վերոնշյալ 18 տնտեսավարողների ցանկը:

Լուրեր.com-ին հաջողվեց զրուցել «ԻԳԻԹ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգիթյանի և «ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՎԱՆ» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ում անունը չհաջողվեց ճշտել։

Վերջինս շատ արագ փորձեց համոզել, որ իրենց ընկերությունում ոչինչ չի հայտնաբերվել։ «Փոքր շեղումներ կան, հանձնարարականներ տվել եմ, կկատարենք»։ Լրագրողի այն դիտարկմանը, որ սննդի անվտանգության ծառայության հրապարակած ցանկում կա նաև իրենց ընկերության անվանումը, «ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՎԱՆ»-ի տնօրենն ասաց, որ դա թյուրիմացություն է։ Ընկերության տնօրենը նշեց նաև, որ իրենց նկատմամբ տուգանք չի կիրառվել և տրվել է հանձնարարական, ու արագ անջատեց հեռախոսը։

Ի տարբերություն վերոնշյալ ընկերության՝ «ԻԳԻԹ» կաթնամթերքի գործարան ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգիթյանի խոսքերով՝ իրենց նկատմամբ կիրառվել է 200 000 դրամ տուգանք։ 

Իգիթյանի համոզմամբ՝ ցուպիկն առկա է բոլոր տեղերում և այն, հնարավոր է, անցնի նաև ձեռքի միջոցով, և այդ միկրոբն անվտանգ չէ։ Տնօրենը չի բացառում նաև, որ ուսումնասիրությունների ժամանակ արված անալիզների պատասխաններն են սխալ եկել։ «Ես սխալ չեմ համարում կառավարության որոշումը, ես չգիտեմ, կարող է օրենքով աղիքային ցուպիկն այդ մթերքի մեջ թույլատրվում է իքս քանակությամբ, հիմա այդ անալիզը կարող է սխալ են գրել, օրինակ 100-ի փոխարեն եղել է 110 հատ, դա էլ նշանակում է, որ աղիքային ցուպիկների քանակը շատ է այդ մթերքի մեջ»,-նշեց տնօրենը։

Նշված ընկերությունում դադարեցված է միայն Գյումրի տեսակի պանրի արտադրությունը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ, եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզ դառնա, որ իրենց գործունեությունը կատարվել է ճիշտ և ցուպիկի քանակը նորմայի չափ է եղել, կպահանջե՞ք, որ չվճարեք այդ 200 000 տուգանքը, Անդրանիկ Իգիթյանն ասաց. «Բայց ես ինչպե՞ս կարող եմ, անալիզն արել են, դա է ցույց տվել, ես ի՞նչ կարող եմ անել։ Դա հնարավոր բան է, և բացառելն անհնար է։ Դա հազար պրոցեսների հետ է կապված»։

Ըստ սննդի անվտանգության ծառայության հրապարակած տվյալների՝ աղիքային ցուպիկի մանրեներ մեծ մասամբ եղել են Չանախ պանրի արտադրատեսակում: Սակայն վերոնշված ընկերությունում դադարեցված է Գյումրի պանրի տեսակի արտադրությունը։ Այս ընկերությունը դեռևս պետք է սպասի սննդի անվտանգության ծառայությունից համապատասխան գրություն, որպեսզի վերականգնի պանրի տեսակի արտադրությունը։

Նշենք, որ սննդի անվտանգության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պանիր արտադրող խոշոր ընկերություններն ավելի պարտաճանաչ են, և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ իրենց կողմից արտադրված արտադրանքում չեն առաջացնում, քանի որ ներդրել են անվտանգության համակարգերը և կարողանում են ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողությունը:

Հարկ է նշել նաև, որ հեռախոսազրույցից զգալի էր տնտեսվարող սուբյեկտների շփոթվածությունը և ինչ-որ տեղ նաև վախը։ Դա փաստեց նաև այն, որ նույնիսկ «անմեղությունն» ապացուցելու դեպքում տնտեսվարողները պատրաստ են տուգանք վճարել։ 

Ազատուհի Արասխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Ամենադիտված