ԱԺ-ում թեքահարթակներ են կառուցվում
Վերջին լուրեր
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը Lurer.com-ի հետ զրույցում նշեց, որ վարչական շենք տանող մուտքերից մեկում բանվորներն իրականացնում են թեքահարթակի կառուցման աշխատանքներ: Այնուհետև հավելեց, որ կազմված նախագիծը համաձայնեցվել է ԱԺ աշխատակից, «Ժառանգության» փորձագետ Արման Մուշեղյանի հետ:
Հիշեցնենք, որ նա լրագրող Անի Քոչարի ամուսինն է և հենց առաջինն էր բարձրացրել պետական հիմնարկները հաշմանդամների կարիքներին համապատասխանեցված լինելու հարցը:
Թեքահարթակի կառուցման աշխատանքները մեկնարկել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)