Կլիչկոն հիանալի դերասան է. Վախի մարզիչ
Վերջին լուրեր
Սուպերծանրքաշային բռնցքամարտիկ Մարիուշ Վախի մարզիչ պուերտոռիկացի Խուան-Դե Լեոնը Կլիչկո-Վախ մենամարտից առաջ Sportbox.ru-ին տված հարցազրույցում խոսել և անդրադարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին:
«Իմ մարզիկն ավելի խոշոր է և երիտասարդ: Նա ձգտում է հաջողության: Վախը իսկական մարզիկ է: Մինչ այս նա զբաղվել է ֆուտբոլով, քիքբոքսինգով, բասկետբոլով, և նրան հավասարը չի եղել: Չգիտեմ՝ ինչքանով է Կլիչկոն ամուր հոգեբանական տեսանկյունից: Նա մեծ փորձ ունի: Եվ չնայած որ նա աներևակայելի հանգիստ է երևում, սակայն նրա մեջ ամեն ինչ տակնուվրա է լինում: Կլիչկոյին պետք է արժանին մատուցել, նա հիանալի դերասն է»,-մարզչի խոսքերը մեջբերում է Sportbox.ru-ն:
Նշենք, որ Կլիչկո-Վախ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Համբուրգում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)