ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը 

ԱԺ փոխնախագահը հանդիպում ունեցավ Հունաստանի դեսպանի հետ

Վերջին լուրեր

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով դեսպանին, շնորհավորեց նրան Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-հունական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոանիս Տայիսը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, Հունաստանում հայկական, իսկ Հայաստանում հունական համայնքների առկայությամբ: Դեսպանի գնահատմամբ՝ այդ հնարավորությունները մեծ են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, եւ ինքը ամեն ինչ կանի դրանք կյանքի կոչելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներն ու փոխայցերը էլ ավելի ակտիվացնելուն, եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման՝ Հունաստանի կատարած քայլերի, ԼՂՀ-ի հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցումների համար՝ տեղեկացնելով, որ հայ ժողովուրդը իր ցավի մասին չէ միայն, որ խոսում է. ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ազգերի, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել օսմանյան կայսրությունում: Արդեն 5 տարի է՝ մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայ ժողովուրդը հույն եղբայրների հետ հիշատակի տուրք է մատուցում ցեղասպանության զոհ դարձած պոնտոսահույներին ու դատապարտում Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանը կողմ է միջազգային նորմերի շրջանակներում խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն, այնինչ Ադրբեջանը չի հրաժարվում ռասիստական քաղաքականությունից, որի վերջին արտահայտությունը մարդասպան Սաֆարովին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձությունն էր, ինչը հակասում է միջազգային իրավական նորմերին: Նա հույս հայտնեց, որ Հունաստանը այս անգամ եւս իր հստակ դիրքորոշումը կհայտնի տեղի ունեցածի կապակցությամբ, քանի որ դա առաջին հերթին հակասում է եվրոպայի ժողովրդավարական արժեքներին:

Դեսպանը հավաստիացրեց, որ Հունաստանը աջակցում է եւ շարունակելու է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, իսկ Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կատարած քայլը նա որակեց որպես մեծ սխալ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա խաղաղ բանակցային գործընթացի վրա:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ ամիսներ անց՝ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովն այդ ընտրությունների կարեւորությունը պայմանավորեց նախ եւ առաջ Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից ու հավաստիացրեց, որ եւ Հանրապետական կուսակցությունը, եւ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին եւ Հայաստանի նախագահական ընտրություններից լավագույնը լինեն, քանզի առանց արդար ու թափանցիկ ընտրությունների հնարավոր չէ խոսել ոչ երկրի զարգացման եւ ոչ էլ ազգային անվտանգության մասին: «Հայաստանը վճռական է տրամադրված ժողովրդավարական բարեփոխումների ու դրանց շարունակականության հարցում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում»
Ամենադիտված