Ամեն ինչ անում ենք Ուոլքոթին «Արսենալում» պահելու համար. Վենգեր
Վերջին լուրեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ անդրադարձել է ակումբի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի հետ նոր պայմանագիր կնքելուն:
«Ցանկանում եմ Թեոյին պահել ակումբում: Մենք անհրաժեշտ ամեն ինչ անում ենք դրա համար և հույս ունենք, որ այս իրավիճակը շուտով կլուծվի, գոնե մինչև դեկտեմբեր»,-մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Ոուլքոթը նախկինի պես պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ համաձայնության չի գալիս: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)