Մերլին Մոնրոյի լուսանկարները գնահատվել են 750.000 դոլար
Վերջին լուրեր
Վարշավայի աճուրդի տներից մեկում աճուրդի են հանվել հոլիվուդյան աստղ Մերլին Մոնրոյի 238 նկարներ։ Հանրահայտ դերասանուհու լուսանկարները վաճառվել են 750.000 ԱՄՆ դոլարով։
Դրանք արվել են լուսանկարիչ Գրինի կողմից 5 տարիների ընթացքում՝ 1953-1957 թվականներին։ Աճուրդի տան կայքում կա տեղեկություն, ըստ որի՝ շշուկներ են պտտվել, որ Մոնրոն և Ֆրինը սիրավեպ են ունեցել, որն ավարտվել է դերասանուհու երրորդ ամուսնության հետ միաժամանակ։
Աստղի լուսանկարները բալերինայի կերպարով աճուրդի տանը բերել են գրեթե 20.000 ԱՄՆ դոլար, Մոնրոյի նկարը՝ սև զուգագուլպայով՝ 16.000 ԱՄՆ դոլար։
Իսկ նկարը, որում կինոդերասանուհին մահճակալի վրա պառկած է, վաճառվել է 8.5.000 ԱՄՆ դոլարով։ Գրում է news.guru.ua-ն։ Բոլոր ցուցադրված նկարներից միայն մեկը չի վաճառվել։
Հիշեցնենք, որ Մերլին Մոնրոն ծնվել է 1926 թվականին Լոս Անջելեսում և իր կյանքի 36 տարիների ընթացքում նկարահանվել ավելի քան 30 ֆիլմում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)