Համանախագահները կայցելեն տարածաշրջան
Վերջին լուրեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացրել են տարեկան զեկույցը։
Համանախագահները ներկայացրել են այն բոլոր առանձին կամ երկկողմանի հանդիպումները, որոնք իրականացրել են հակամարտող կողմերի հետ, անդրադարձել են տարածաշրջանային իրենց այցերին, ինչպես նաև Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։
Նրանք քննարկել են իրենց դերը լարվածության սրացման կանխման և ուժի կիրառումը բացառելու հարցում՝ կարեւորելով մասնավորապես Կասպրչիկի և նրա թիմի դերը։
Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամիս ավելի ուշ՝ նախապատրաստելու Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)