Կորեական «Core Cross» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են
Վերջին լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կորեական «Core Cross» ընկերության նախագահ Խուան Ջին Սուին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունը զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում և շահագրգռված է նաև գործունեություն ծավալել Հայաստանում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և որ Հայաստանը հետաքրքրված է ոլորտում առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման՝ մասնավորապես, ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու հեռանկարները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ընկերության կողմից բիզնես-ծրագրի մշակումը և հանձնարարել Էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)