Նպատակս «Բարսելոնա» վերադառնալն է. Իբրահիմ Աֆելայ
Վերջին լուրեր
«Շալկեի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը հայտարարել է կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին:
«Իմ նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է: Կարևորը վնասվածք չստանալն է, լավ մարզավիճակում մնալը և խաղից հաճույք ստանալը: Ես նախկինի պես կապ եմ պահպանում Ինյեստայի և Չավիի հետ: Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են և հիանալի են հանդես գալիս խաղադաշտում»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Onsoranje-ը:
Հիշեցնենք, որ Աֆելայը վարձավճարով «Շալկեում» հանդես կգա մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)