«Չելսին» առաջին անգամ Աբրամովիչի օրոք մրցաշրջանն ավարտեց շահույթով
Վերջին լուրեր
Լոնդոնի «Չելսին» հրապարակել է 2011/12 թթ.-ի ակումբի ֆինանսական հաշվետվությունը: Ակումբի շահույթը կազմում է 1,4 մլն ֆունտ, տեղեկացնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Այսպիսով «Չելսին» ռուս միլիարդեր Ռոման Աբրամովիչի օրոք առաջին անգամ տարին ավարտում է դրական ցուցանիշներով:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսիի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնել է 2003թ.-ին: Անցած մրցաշրջանում ակումբը 67 մլն ֆունտ կորուստ է ունեցել:
Բացի այդ, հաղորդվում է ակումբի 255,7 ֆունտ եկամուտի մասին, ինչը լոնդոնցիներին թույլ է տալիս շահույթի այդ շուցանիշով ակումբների շարքում զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)