«Բանանց»-«Ուլիս» խաղը սպասարկող մրցավարը որակազրկվել է
Վերջին լուրեր
Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Ուլիս» հանդիպման ընթացքում խաղի մրցավար Գևորգ Եղոյանը երկու անգամ վրիպել է` չնշանակելով 11 մետրանոց հարված «ՈՒլիսի» դարպասին: Մրցավարի որոշումները ազդել են խաղի ելքի վրա, և «Բանանց» ֆուտբոլային ակումբը բողոքել է մրցավարի որոշումների դեմ:
Այսօր հայտնի է դարձել, որ ՀՖՖ մրցավարական կոմիտեն, քննարկելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի բողոքն ու ուսումնասիրելով խաղային դրվագները, մրցավարի երկու որոշումներից մեկը համարել է ճիշտ, իսկ մյուսը՝ սխալ: Սակայն միևնույնն է, ստացվում է, որ մրցավարը չի նշանակել ակնհայտ 11 մետրանոց հարվածը, երբ հանդիպման վերջին վայկյաններին Սարգիս Կարապետյանի հարվածից հետո «Ուլիսի» պաշտպանը գնդակը ձեռքով շեղել է անկյունային:
ՀՖՖ մրցավարական կոմիտեն որոշում է կայացրել զրկել մրցավար Գևորգ Եղոյանին առաջնության առաջիկա հինգ տուրերում խաղեր սպասարկելու հնարավորությունից, տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)