Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում 

Հայկական համույթի ձայնասկավառակը՝ «Edison Award» մրցանակաբաշխության հաղթող

Վերջին լուրեր

Գ. Ի. Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակն այս տարվա հոկտեմբերին ներկայացվել է հոլանդական հեղինակավոր «Edison Award» մրցանակաբաշխությանը և «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում արժանացել՝ հաղթողի կոչմանը:

Հաղթանակած ձայնասկավառակը, որ ներկայացնում է հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ. Ի. Գյուրջիևի երաժշտության ժողովրդական գործիքների համար արված մշակումներ, թողարկվել է 2011 թվականի հուլիսին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից:

Ձայնասկավառակում Գուրջիևի մեղեդիները հնչում են Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի կատարմամբ, որը հիմնադրվել է 2008 թ. Լևոն Էսկենյանին կողմից: Համույթում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ կատարողները։ Անցած տարի համույթը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանի, Շվեցարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի հեղինակավոր բեմերում, մասնակցել՝ տարբեր փառատոների:

«Edison Award» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, հոլանդիայի Էյնդհովեն քաղաքի Ֆիլիպս համերգասրահում, որտեղ էլ մրցանակը կհանձնվի Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանին:

«Edison Award» մրցանակը ձայնասկավառակի միակ հաջողությունը չէ, քանզի թողարկման օրվանից այն բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, երաժշտական աշխարհի ջերմ ընդունելությանը, ինչպես նաև համաշխարհային մամուլի ամենաբարձր գնահատանքին: 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ալբոմը ճանաչվել է որպես տարվա լավագույն ժողովրդական ալբոմ, որին անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «BBC Music Magazine»-ը, «The Guardian»-ը, «The Financial Times»-ը, «The Independent»-ը, «USA National Public Radio»-ն, «NPR Music»-ը, «Mitteldeutsche Zeitung»-ը, «L’Unita»-ն, «LA LIBERTÉ»-ն, «The Wire»-ը: Ավելին, Ավստրալիայի պետական ռադիոն՝ «ABC»–ն, 2011 թվականի սեպտեմբերին ձայնասկավառակը ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ, իսկ 2012 թ. հունվարին ամերիկյան «Q2» դասական երաժշտության ռադիոընկերությունն այն անվանել է շաբաթվա լավագույն CD-ալբոմ:

«Edison Award»-ը հանդիսանում է աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը և իր հեղինակությամբ ու կարևորությամբ համեմատվում է ամերիկյան «Grammy Award», գերմանական «Preis der Schallplayyenkritik» և ֆրանսական «Victoire» երաժշտական մրցանակաբաշխությունների հետ: Այս մասին է վկայում թերևս այն փաստը, որ 1960 թվականին ստեղծված այդ մրցանակաբաշխության պատվո կոչումներին արժանացել են այնպիսի հեղինակավոր ստեղծագործողներ, ինչպիսիք են համաշխարհային երաժշտարվեստի պսակ հանդիսացող արվեստագետներ Շառլ Ազնավուրը, Մայլս Դեյվիսը, Էմիլոու Հարրիսը, Էրիկ Քլեփտոնը, Բոբ Ջեյմսը, Ֆիլ Քոլինսը, Ռայ Քուդերը, Սթիվի Ուանդերը, Ռոբի Ուլիամսը, Վալերի Գերգիևը, Եվգենի Կիսինը, Կլաուդիո Արաուն, Պիեռ Բուլեզը և այլոք: Մրցանակաբաշխությունն առաջնորդվում է ամենաբարձր չափանիշներով՝ մրցանակներ շնորհելով միայն «բացառիկ արժեք ներկայացնող ձայնասկավառակների»:

Ս. թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում, թեմային նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանը, Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Ամենադիտված