Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում 

Պետբյուջեից հափշտակել է 408 հազար ԱՄՆ դոլար

Վերջին լուրեր

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության եղանակով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար Ի. Գեւորգյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 166 775 568 դրամ գումար, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առեւտրային կաշառք:

ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ եւ ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով մինչեւ 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Ի. Գեւորգյանը եւ Ս. Թազիյանը ներկայացրել են տարածքային հարկային տեսչություններ եւ ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:

Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքների կողմից:

Ի. Գեւորգյանը մինչեւ 2010թ. հուլիս ամիսը տարածքային հարկային մարմիններում եւ մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ եւ ստացել բոնուսային գումարներ: 2010թ. հուլիսին Ի. Գեւորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարները խարդախության եղանակով հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Ս. Թազիյանի հետ՝ ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:

Իրենց ինքնությունը չբացահայտվելու նպատակով Ի. Գեւորգյանը դիմել է իր ուսանող ընկերներին եւ ՀԴՄ օրինական կտրոններ հանձնելու պատրվակով խնդրել նրանց տարբեր քաղաքացիներից անձնագրերի պատճեներ հավաքել: Վերջիններս, օգտագործելով իրենց մտերմական, ընկերական եւ հարազատական կապերը, հավաքել են շուրջ 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեներ:

Բացի այդ, Ի. Գեւորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների ելքագրված եւ այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: Ապա դրանք ընդգրկելով այլ կազմակերպությունների կողմից ելքագրված օրինական ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում՝ նախապես հավաքված անձնագրերի պատճեներով հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի փոստային բաժանմունքներ եւ խարդախությամբ հափշտակել բոնուսային գումարներ:

Վերջիններս, տեղյակ լինելով, որ ըստ սահմանված կարգի բոնուսային գումարները «Հայփոստ»-ի բաժանմունքներից ստանալու համար ենթակա են վճարման անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմաններում, «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել եւ որպես առեւտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:

Արդյունքում խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող կտրոնների խմբաքանակների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 166 775 568 դրամ բոնուսային գումար:

Ի. Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի եւ 2-րդ կետերով եւ 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ի. Գևորգյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով պատժի կրումից, եւ դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս ժամկետով:

Ս. Թազիյանի նկատմամբ դեռեւս նախաքննության փուլում հայտարարվել էր հետախուզում: Փոստային բաժանմունքների պատասխանատու անձանցից 4-ի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 4-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է, իսկ եւս 5 աշխատակիցների վերաբերյալ շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Ամենադիտված