«Առավոտ». ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը տեր չի կանգնում իր տված խոստումներին
Վերջին լուրեր
Թե ինչու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը տեր չի կանգնում գիտաշխատողներին տված իր խոստումներին՝ «Առավոտ»-ի հետ զրույցում նա հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, թե իր իրավունքն է՝' կուզի կպատասխանի, չի ուզի՝ չի պատասխանի. «Չգիտեմ՝ ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»,- ասաց պատգամավորը:
Թերթը հստակեցրեց, որ խոսքը գիտաշխատողներին տված խոստումների մասին է, որ նա խոստացել է մի շարք խնդիրներով զբաղվել՝ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, հանդիպել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամների հետ, բայց չի զբաղվել այդ խնդիրներով: Հարցին՝ «ինչո՞վ է դա պայմանավորված, պարոն Դավթյան»՝ ՀՀԿ պատգամավորը ուղղակի հարցը լսելուց հետո շրջվեց ու հեռացավ Աժ միջանցքից: Որքան էլ պատգամավորի ետևից թերթի թղթակիցը վազեց, խնդրեց պատասխանել՝ նա արհամարհական վերաբերմունք դրսևորեց:
Նկատենք, որ Արտակ Դավթյանը Աժ գիտության, կրթության, մշպկույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)