«Հրապարակ». Աժ-ում շատ դժգոհ են շինարարական աշխատանքի տեմպերից
Վերջին լուրեր
Խորհրդարանում արդեն 6 ամիս ընթանում են ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ: Միակ գործընթացը, որ շատ արագ տեղի ունեցավ` երկաթյա թափոնի տարհանումն էր Աժ-ից: Ըստ «Հրապարակ»-ի` Աժ-ում շատ դժգոհ են աշխատանքի տեմպերից, սենյակներում ցուրտ է, ջեռուցման համակարգը չի գործում, որովհետև տենդերը «շահած» կազմակերպությունը դանդաղ է աշխատում. աշխատանքներում ներգրավված են շատ քիչ թվով մարդիկ, որպեսզի «շահած» գումարից մեծ շահույթ մնա աշխատանքներն իրականացնող ընկեր Արմենին, որն էլ ոչ միայն ընկեր Համիկի` Աժ գործերի հայտնի կառավարչի, այլև Հովիկ Աբրահամյանի մտերիմն է:
Աժ աշխատակիցները հումոր են անում` հենց այնպես չէր, որ հատկապես գեներալ Մանվելի սենյակի «պառերը պայթեցին, շքեղ նորոգված սենյակը հարամվեց»: Չէ՞ որ, ըստ լուրերի, գեներալն էր Աբրահամյանի քվեաթերթիկի վրա գրել «մուկ»: Չնայած Մանվելը ժխտել էր` ասելով. «Որ բան ունենամ ասելու` էրեսին կասեմ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)