«Ժողովուրդ». «Սթար»-ը վաճառվել է
Վերջին լուրեր
«Սթար»-ը շուրջ 1 մլն դրամ է պարտք «Մառան» ընկերությանը, որը «Սթար»-ին մատակարարում է սեփական արտադրության գինու 5 տեսականի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ընկերության սեփականատեր Ավագ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ իրենց չի հաջողվում «հետ ստանալ» սուպերմարկետների ցանցին մատակարարված մոտ 700 շիշ գինու դիմաց կուտակված պարտքը: Եվ այդ բանակցություններն արդեն մեկ տարի է` շարունակվում են:
«Ամեն անգամ գցում է: Զանգում ենք, զանգերին չեն պատասխանում, հրավիրում ենք հանդիպման, թողնում են գնում: Իհարկե, մենք ստանալու բազմաթիվ ձևեր ունենք` ընդհանուր ընկերներ, ընդհանուր կրիմինալ, բայց որպես գործընկեր`դեռ հանդուրժում ենք»,- պատմեց Հարությունյանը` հավելելով որ բանակցությունների նոր փուլ է սկսվել «Սթար»-ի նոր սեփականատերերի հետ: Նրա տեղեկացմամբ` «Սթար»-ը վաճառվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)