«168 ժամ». Հակակոռուպցիոն հանձնաժողով չի ստեղծվի
Վերջին լուրեր
Երեկ Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ» հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:
«168 ժամ»-ը հիշեցնում է, որ վերոնշյալ պատգամավորներն այս նախագիծը շրջանառության մեջ էին դրել մինչև խմբակցության տրոհումը: Ինչպես թերթն արդեն տեղեկացրել էր' վարչապետ Տիգրան Սարգպանը հայտարարել էր, որ նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծելու փոխարեն` ճիշտ կլինի, եթե ուժեղացվեն արդեն իսկ գործող հանձնաժողովները: Նշենք, որ հակակոռուպցիոն հանձնաժողովներ են գործում վարչապետին և նախագահին կից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)