«Հայկական Ժամանակ». ԲՀԿ–ականները հաճախ են «թռնում»
Վերջին լուրեր
Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի և Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` նիստին ներկա 8 անդամների կողմ և դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճը ու այդպես էլ չի վերադարձել:
«Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:
Սա 1-ին դեպքը չէ. երբ որևէ հանձնաժողովի կարևոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել և քվեարկությանը չէր մասնակցել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)