«Հրապարակ». Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնե՞ս է դրել
Վերջին լուրեր
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել և այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր` իր բիզնեսին առնչվող հարցերը կարգավորելու:
Երբ թերթը զանգահարեց նրան` ճշտելու տեղեկությունը, հաստատեց, որ արտերկրում է: Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են»: Այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել և ո՞ւր` հետաքրքրվեց թղթակիցը: «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ.... Ռուսաստանում եմ գտնվում»,- անորոշ պատասխանեց Երիցյանը: «Հանգստանո՞ւմ եք»: «Այո»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)