Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 6.7 մլրդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ է գնել
Վերջին լուրեր
Պենտագոնը հայտարարել է, որ մտադիր է Սաուդյան Արաբիային վաճառել 20 հատ HC-130J Super Hercules տիպի ռազմա-փոխադրական և ևս 5 հատ KC-130J տիպի լիցքավորող ինքնաթիռ: Վաճառվող ինքնաթիռների ընդհանուր արժեքը կազմելու է 6.7 մլդ դոլար: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Գործարքը, որը պլանավորում է Պենտագոնը, ներառում է անձնակազմի ուսուցման, տեխնիկական աջակցության և ինքնաթիռների լրացուցիչ սարքավորումների արժեքը:
Գործարքի կատարման համար հայցը Պենտագոնի կողմից ԱՄՆ-ի Կոնգրես է ներկայացվել նոյեմբերի 8-ին: Եթե մեկ ամսվա ընթացքում Կոնգրեսն իր առարկությունները չներկայացնի, ապա գործարքը համարվելու է կայացած:
ԱՄՆ-ի Պենտագոնի տարածած հայտարարության մեջ ասված է. «Ինքնաթիռների վաճառքը նպաստելու է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հաջողությանը, կբարձրացնի բարեկամ երկրի անվտանգության մակարդակը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)