Մեկ օրվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանը հատել է 10 հազար սիրիացի փախստական
Վերջին լուրեր
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ առնվազն 11 հազար սիրիացի փախստական է հարկ համարել լքել հայրենիքը, որտեղ դաժան ներքին հակամարտությունները չեն դադարում։ Փախստականները ապաստարան են գտնում հարևան Թուրքիայում, որտեղ նրանցից շատերը բարեկամներ ունեն. հաղորդում է BBC-ն։ Փորձագետները որոշակի պատասխան չեն տալիս առ այն, թե ինչով էր պայմանավորված հենց այդ օրը նման մեծ քանակությամբ սիրիացիների արտահոսքը Թուրքիա։ Ըստ FoxNews-ի տվյալների՝ դեպի Թուրքիա տանող ճանապարհին մահացել է 2 մարդ, հաղորդվում է 20 վիրավորների մասին։
Տվյալ պահին Անկարայի վերահսկողության տակ գտնվող Թուրքիա տանող ճանապարհին 120 հազար սիրիացի փախստական է գտնվում։ Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ սիրիացի փախստականների մեծ մասը Հարեմ և Ռաս ալ Այն քաղաքներից են, որտեղ այժմ դաժան բախումներ են ընթանում ապստամբների և կանոնավոր բանակի զինվորների միջև։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)