Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցություններ կանցկացնեն
Վերջին լուրեր
Ճապոնիան և Հյուսիսային Կորեան հայտնել են գալիք շաբաթ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում բանակցություններ անցկացնելու իրենց ծրագրերի մասին:
Հյուսիսային Կորեայի պետական «Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունն» ուրբաթ օրը հայտնել է, որ գալիք հինգշաբթի և ուրբաթ օրերին կայանալիք բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունները:
Ճապոնիայի լրատվամիջոցներն իրենց հերթին ուրբաթ օրը հայտնել են, որ բանակցությունների ընթացքում Տոկիոն կբարձրացնի Հյուսիսային Կորեայի կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանում հյուսիսկորեական լրտեսներին վարժեցնելու նպատակով Ճապոնիայի կողմից հափշտակված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը:
Տոկիոն համոզվածություն է հայտնել, որ Ճապոնիայի հափշտակված քաղաքացիներից մեկը դեռևս կարող է կենդանի լինել և ապրել Հյուսիսային Կորեայում, սակայն Փհենյանը հերքում է այս տեղեկություները:
Պեկինում այս տարվա օգոստոս ամսին՝ աշխատանքային հանդիպում էր կայացել դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների միջև: Այս պետությունների պաշտոնյաների միջև հանդիպումը եղել է երկու տարվա մեջ առաջին անգամ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)