Ավտովթար Մինսկի փողոցում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Բմվ» մակնիշի (առանց համարանիշի) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և հարվածել էլ. սյանը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1988–ին ծնված Ն. Մանուկյանին: Վերջինիս ոտքերի կոտրվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)